Իմ օրագիրը

Բարև ձեզ, ես Արիս նաջարյանն եմ և այսօր կպատմեմ իմ այս շաբաթվա աշխատանքներից մի քանիսի մասին: Ինձ շատ դուր եկավ մայրենիի Ջանի Ռոդարիի ,,Ինչուիկ,,-ի
պատմությունը: Ինչուիկը թարս հարցեր էր տալիս, օրինակ՝ թե ինչու բեղերը կատու ունեն, թե ինչու դարակը սեղան ունի և այլն: Նա այպիսի հարցեր էր տարիս, որովետև ինչպես վերջում պարզվեց իր գուլպան թարս էր հագել: Այդ պատմության հետ կապված տնային առաջադրանքները դժվար էին, բայց և հետաքրքիր:

Ինձ հետաքրքիր էր նաև <<Ուսումնական պլան>> նախագիծը, այնտեղ ես պատմել եմ իմ օրակարգի մասին, օրինակ, թե երբ եմ դաս անում, երբ եմ նախաճաշում և այլն:

Ընտրություն առարկայի տեսաշարերը ևս հետաքրքիր էին և հավես:

Ինձ դուր չի եկել, որ շատ տնային հնաձնարարություններ են տալիս, իսկ առցանց դասերի ժամանկ հաճախ իմ ձայնը չի լսվում և իմ պատասխաները չեն ընդունվում: Դա ինձ շատ է տխրեցնում: Ես դժվարանում են այդքան ժամ առցանց հանդիպումներին մասնակցել, շատ եմ հոգնում, մանավադ, որ առցանց դասերից հետո էլ պիտի նորից համակարգչով դասեր անեմ: Տանը միաժամանակ համակարգիչներով աշխատում ենք թե՛ ես, թե՛ մայրիկս, թե՛ ավագ եղբայրս և միմյանց շատ ենք խանգարում: Տատիկս անընդհատ բողոքում է մեր ձայներից և ասում, թե երբ պետք է վերջանա էս ամենը: Արդեն 3 շաբաթ է, որ ես ու եղբայրս տանից դուրս չենք գալիս, իսկ մայրիկս հաճախ է բարկանում, որ դասերը պատրաստենք և թույլ չի տալիս համակարգչային խաղեր խաղանք, ասում է, որ առանց այն էլ շատ ենք նստում համակարգչի առջև: Ես կարոտել եմ մեր գյուղի տունը և հայրիկիս, նա չի կարողանում գալ քաղաք, քանի որ իր ջերմոցները չի կարող թողել, բացի սա, ճանապարհները ևս փակ են: Տանը մնալու լավ բանն այնն է, որ առավոտ շուտ երթուղայինով 2 ժամ չենք գնում դպրոց և այդքան ժամ էլ հետ վերադառնում նաև լավն այն է, որ մայրիկս գրեթե միշտ մեր կողքին է, իսկ ես ու եղբայր շատ գժություներ ենք անում:

One Reply to “”

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы