Ուսումնական պլան

Արիս Նաջարյան , Հարավային դպրոց, 4-րդ դասարան

9:00-9:30 — Արթնանալ

9:30-10:00 Նախաճաշել

11:00-12:30 — Մասնակցում եմ առցանց հաշվառմանը, քննարկում օրվա անելիքը

12:30-17:00 — Մասնակցում եմ առցանց դասերին՝ միանում տեսազանգերին, կատարում առաջադրանքներ:

17:00-18:00- Հանգստանում եմ և ընթրում:

18:30-19:30 Կատարում եմ առաջադրանքները, պատրաստում եմ նյութեր և հրապարակում բլոգում։

19:30-22:00 Ինքնակրթություն՝ համակարգչային խաղեր եմ խաղում, ընթերցանությամբ  եմ զբաղվում, եղբորս հետ մարզվում եմ, երաժշտություն լսում, մուլտֆիլմ կամ ֆիլմ եմ դիտում ընտանիքիս հետ:

22:00 Լվացվում եմ և պատրաստվում քնելու:

մայրենի

Դուրս գրել ածականները և գոյականները:

Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական, 1 ածական)

Գոյականներ-Հրամանատարը, ընկեր, վտանգ

Ածական-սիրելի

Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3 գոյական, 2 ածական)

Գոյականներ-լույս, Անահիտ

 Ածական- փոքրիկ, վեջին

Ես սիրում եմ հորդառատ անձրևը. այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2 գոյական, 2 ածական)

Գոյականներ- հորդառատ, անձրև

 Ածական-  հաճելի, հորդառատ

Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3 գոյական, 2 ածական)

Գոյական-սեր, ջերմ, քրոջ

Ածական- ջերմ, կրտսեր

Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը: (4 գոյական, 3 ածական)

Գոյական- ծաղիկներ տոնը, հարյուր

Ածական- գունավոր, գեղեցիկ, զույգի, զույգ

Բառերը հոգնակի դարձնել:

Մարդ-մարդիկ, դաս-դասեր, սյուն-սյուներ, ձուկ-ձկներ , մատ-մատեր, ձեռ-ձեռքեր, ոտ-ոտքեր, հարս-հարսեր, գրատունգրատներ, ձեռագիր-ձեռագրեր, պատմագիր-պատմագրեր, հեռախոս-հեռախոսեր, մարդասպան- մարդասպաններ տղա-տղաներ, աստղ-աստղեր, գնդակ-գնդակներ, գլուխ-գլխեր:

3. Առանձնացրեք անձնանիշ և իրանիշ գոյականները

Ռուսներ-իրանիշ, քաղաք-իրանիշ, մայրիկ-անձնանիշ, Հասաստան-իրանիշ, դասընկեր-անձնանիշ, դասացուցակ-իրանիշ, ավտոմեքենա-իրանիշ, ինքնաթիռ-իրանիշ, օդաչու-անձնանիշ, լավությունիրանիշ:

6. Հետևյալ ածականները եթե հնարավոր է դրեք համեմատության երեք աստիճաններով- ավելի, ամենա-Մաքուր, կաղ, ամենա, ավելի -հին, կարմիր, ամենա,ավելի-դաժան, ավելի ամենա-կարճ:

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ / մարտի 30-ից ապրիլի 3/

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

download

Նախագծի անվանում՝ Կիլիկյայի հայոց պետությունը

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 30-ից, ապրիլի Читать «ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ / մարտի 30-ից ապրիլի 3/» далее

«Ուսումնական գարուն» նախագիծ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 23-ից, 28-ը

Նպատակը՝ Գարնանային հանգստյան օրերը ուսումնական, հետքրքիր դարձնել՝ զարգացնելով բանավոր խոսքը, երևակայությունը, մեդիահմտությունները, բնության զարթոնքի գնահատում, ուսումնասիրում:

Նախագծի անվանում.

Վիրտուալ այցելություն թանգարաններ

Ընթացքը՝

Առցանց-հեռավար հարկադիր ուսուցման այս շրջանում սովորողները հնարավորություն կունենան տանից այցելել իրենց արդեն ծանոթ թանգարանները, վիրտուալ շրջայց կատարել թանգարանում:

Մայրենի լեզու 20.03.2020

  • Կարդալ Բարոն Մյունխհաուզենի արկածները։
  • Բնութագրի՛ր հերոսին մի քանի նախադասությամբ։
  • Ո՞ր պատմությունը քեզ ամենից շատ համոզեց, որը՝ ոչ։ Ինչո՞ւ։
  • Քեզ դուր եկած հատվածը դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչո՞ւ է այն քեզ դուր գալիս։

Բարոն Մյունհաուզենը հեքիաթային էր, հնարամիտ, լավ երևակայություն ուներ, մի փոքր էլ ծիծաղելի էր ու դաժան:

Ինձ ամենաշատը դուր եկավ <<Ռումբի վրա նստած>> պատմությունը: Ես շատ ծիծաղեցի այս պատմության վրա: Պատմություններից ոչ մեկը ինձ չհամոզեց, անհնարին բաներ էր պատմում, բայց հետաքրքիր էին պատմությունները: Ինձ դուր եկավ այն, որ նա ամեն բարդ վիճակում անպայման մի ելք գտնում էր:

Ռումբի վրա նստած

Ասենք, պատերազմի ժամանակ ես ոչ միայն ձի էի հեծնում, այլև ռումբ։

Այսպես պատահեց։

Մենք մի թուրքական քաղաք էինք շրջապատել։ Մեր պետն ուզեց իմանալ, թե շա՞տ թնդանոթ կա արդյոք այդ քաղաքում։

Ամբողջ բանակում մի քաջ մարդ չգտնվեց, որը համարձակվեր աննկատելի կերպով թշնամու բանակն անցնել։

Ամենից քաջը ես դուրս եկա։

Կանգնեցի հսկա թնդանոթի կողքին, որի փողաբերանն ուղղված էր դեպի թուրքական քաղաքը, և երբ թնդանոթից ռումբը դուրս պրծավ, նստեցի ռումբի վրա և առաջ սլացա։

Բոլորը միաբերան գոչեցին.

― Կեցցե՛, կեցցե՛ բարոն Մյունխհաուզենը։

Սկզբում թռչում էի հաճույքով, բայց երբ հեռվում նշմարվեց հակառակորդի քաղաքը, կասկածը պաշարեց ինձ։

― Հը՜մմմ…– ասացի ինքս ինձ.– թռչելը՝ թռար, հիմի տեսնենք կհաջողվի այնտեղից դուրս պրծնել։ Թշնամին քեզ հետ կատակ չի անի, նրանք քեզ կբռնեն որպես լրտես և մոտիկ ծառերից կկախեն։ Ո՛չ, սիրելի Սյունխհաուզեն, ետ դարձիր, քանի ուշ չէ։

Այդ րոպեին իմ մոտով թռավ թշնամու ռումբը, որն ուղղված էր դեպի մեր բանակը։

Երկար չմտածելով, նստեցի այդ ռումբի վրա և ետ սլացա։

Իհարկե, թռիչքի ժամանակ ես համրեցի թուրքական բոլոր թնդանոթները և թշնամու հրետանու մասին մեր պետին ստույգ տեղեկություն բերեցի։

Մաթեմատիկա 20.03.2020թ

1.Արտահայտիր նշված միավորներով.

ա. մ=20 սմ

բ. մ=5 սմ

գ. կգ=200 գ

դ. ժ=3ր

2.Միմյանցից 90 կմ հեռավորության վրա գտնվող երկու վայրերից իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա: Երբ նրանք հանդիպեցին, պարզվեց, որ առաջինը անցել է ճանապարհի .  մասը: Որքա՞ն ճանապարհ էր նա անցել նրանցից յուրաքանչյուրը մինչև հանդիպումը:

1.90/5=18կմ

2. 90-18=72կմ

3. Գիրքն ունի 200 էջ:Վահագնը առաջին օրը կարդաց գրքի  -րդ մասը: Երկրորդ օրը նա կարդաց մնացած էջերի  -րդ մասը:Որոշիր, թե քանի՞ էջ մնաց կարդալու Վահագնին:

1. 200/5=40

2. 200-40=160

3.160/4=40

4. 40+40=80

5.200-80=120   Պատ.՝ 120 էջ:

4.Գիրքը գրիչից թանկ է 5 անգամ: Որքա՞ն արժե գիրքը, և որքա՞ն՝ գրիչը, եթե Աննան մեկ գրիչ և մեկ գիրք գնելու համար վճարել է 1000 դրամ և հետ ստացել 40 դրամ մանր:

  1. 1000-40=960
  2. 960/6=160
  3. 160×5=800

Պատ,՝ 800դրամ գիրքը, 1160 դրամ գրիչը:

5.Ավտոբուսը 4 ժ-ում անցավ 240 կմ ճանապարհ: Ավտոմեքենան այդ ճանապարհը քանի՞ ժամում կանցնի, եթե գնա ավտոբուսից 20 կմ/ժ-ով արագ:

  1. 240:4=60 կմ/ժ
  2. 60+20=80 կմ/ժ
  3. 240:80=3 ժամ

6.Քանի՞ օր ունեն բերված տարիները:

1. 1728 թվականն ունի 366  օր:

2. 811 թվականն ունի 365  օր:

Մուտք 

7.Թիվը կլորացնել մինչև հարյուրյակները.

14824-14800

325-300

1496-1500

Ընտրություն 18.03.2020

1. Հասմիկի հայելին պատահաբար կոտրվել է և բաժանվել մի քանի կտորի (տե՛ս նկարը): Այդ կտորներից քանի՞սն ունեն ճիշտ չորս կողմ:

Описание: Screenshot_94

2 Արմենը Կարենից 13 հատով ավելի մանդարին ունի: Նա իր մանդարիններից 3 հատը տվեց Կարենին: Այժմ Արմենը Կարենից քանի՞ հատով ավել մանդարին ունի:13-3=10

3 Լաբիրինթ․

Описание: C:\Users\Admin\Desktop\adef.png


Առցանց ուսուցման շաբաթ, մարտի 16-20

Առցանց ուսուցման շաբաթվա շրջանակներում սովորողների հետ  վիրտուալ կայցելենք Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարան, այնուհետև սովորողներն իրենց բլոգներում կպատմեն թանգարանի մասին:

4-5-րդ դասարան

  • Վիրտուալ այց Մադամ Տյուսոյի մոմե տիկնիկների թանգարան` 12, 3
  • Ինչպես են ստեղծվում տիկնիկները` 1, 2, 3

Առաջադրանքներ

  1. Ո՞վ է հիմնել թանգարանը:
  2. Որտե՞ղ է առաջին անգամ բացվել թանգարանը:
  3. Ո՞ր մայրցամաքներում կա թանգարանի մասնաճյուղերից:
  4. Աշխարհի ո՞ր քաղաքներում կա թանգարանի մասնաճյուղերից:
  5. Ինչի՞ց են պատրաստվում տիկնիկները:
  6. Ո՞ր հայտնի մարդկանց քանդակները կան թանգարանում:
  7. Ամենաշատը ո՞ւմ քանդակը հավանեցիք:
  8. Ո՞ւմ քանդակը կցանկանայիք տեսնել թանգարանում:

Պատասխաններն ուղարկել sh.poghosian@mskh.am էլ. հասցեին:

Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանների հայրենագիտության նախագիծ

Նախագծի ամփոփում, սովորողների աշխատանքներ

Սովորողների հետ իրականացրել ենք առցանց դաս տեսազանգի միջոցով՝ Teams հավելվածով:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы