Փոքր Մհեր /հնարավոր շարունակություն/

Անցնում են երկար տարիներ ու մի օր Սասունի վրա հարձակվում են թուրքերը և սկսում կոտորել սասունցիներին: Սասունցիներն աղոթում են աստծուն և փրկություն խնդրում նրանից: Աստված լսում է սասունցիների աղոթքը ու Մհերին դուրս է թողնում Ագռավաքարից, բայց հոր՝ Սասունցի Դավթի անեծքի պատճառով Մհերի ուժը թուլացած է լինում: Մհերի դուրս գալուն պես հայտնվում են Քուռկիկ Ջալալին և Թուր Կեծակին, Մհերը միանգամից սկսում է կռվել թուրքերի դեմ, բայց նրա ուժը չի բավականացնում, որ հաղթի թշնամուն ու նա որոշում է սասունցիներին տեղափոխել նոր երկիր: Մհերն առաջնորդում է ժողովրդին դեպի նոր երկիր՝ ճանապարհին սպանելով բազում թշնամիների: Որոշ ճանապարհ անցնելուց հետո Մհերը ժողովրդի հետ գալիս է դեմ առնում մի վիթխարի սարի, որի մեծության ու բարձրության պատճառով հնարավոր չէր շարունակել ճանապարհը, իսկ հետևից արնախում թուրքերը մեծ զորքով գալիս էին: Մհերը հասկանում է, որ հայտնվել են անելանելի դրության մեջ, նայում է երկնքին և գոռում էնքան ուժեղ, ոնց որ Ձենով ՕՀանը <<Իմ հե՜ր, իմ հորոխպե՜րք, իմ նախն՜իք, եթե հիմի ձեր ուժը չղրգեք ինձի, ինձի չօգնեք, ուրեմն սասունցիք էս աշխարքից կվերանան ու իզուր կեղնին ձեր քաջությունները, էլ ձեր մասին ոչ ոք չի երգի, էլ ձեր Յարխուշտեն պարողներ չեն էղնի, էլ ձեր մասին պատմողներ չեն էղնի ու ամեն բան կվերջանա>>: Մհերի ձենը հենց հասնում է երկինք, երկինքը սկսում է դղրդալ, կայծակ է զարկում ու մեկ էլ արևի լույսի նման մի լույս է հայտնվում ու լսվում է Առյուծ Մհերի զիլ ձենը <<Մհե՜ր, իմ թոռ, քու հոր անեծքի պատճառով մենակ ես կրնամ իմ ուժը տամ քեզ ու մենակ երկու զարկ կրնաս ընես, մինը քո մասը պիտի էղնի, մինն էլ իմ մասը ու էդոր հետք ուժդ կկորցնցուս և դուն էլ կմեռնիս, բայց սասունցիք կերթան սարի էն կողմ ու էնտեղ կապրին ու էս սարն էլ իրենց պահապան բդի եղնի>> : Էդ պահին Մհերը զգաց, թե իր բազուկները ոնց են ուժով լցվում, իր Թուր Կեծակին հանեց ու բարձր ձենով գոռաց <<Էս մաս իմ պապ Մհերի՜ն>> ու զարկեց սարին, սարը ճեղքվեց, բայց ոչ մինչև վերջ, երկրորդ անգամ Մհերը գոռաց << Էս մաս իս>> այսինքն՝ էս մասն էլ ինձ ու թրով զարկեց սարի արդեն ճեղքված մասին, սարը մինչև գետին դղրդոցով բացվեց Մհերի հուժկու ձենն արձագանքեց ու տարածվեց: Մհերն ուժասպառ ընկավ գետնին, աչքի տակով նայեց, տեսավ, որ սարը բաժանվել է երկու մասի, մի մասը փոքր, մյուս մասը մեծ: Մհերը հասկացավ, որ փոքր մասն իր բաժինն է, իսկ մեծ մասն իր պապ Առյուծ Մհերինը ու հենց էդ պահին հողը բացվեց ու Մհերին կուլ տվեց, բայց օդում դեռ երկար մնաց նրա զիլ ձայնի արձագանքը << էս մաս ի՜ս, մաս ի՜ս, մաս ի՜ս>> : Սասունցիք Մհերի բացած սարի ճեղքով անցան, բայց երբ թուրքերն ուզեցին հետևներից անցնել սարի ճեղքը վերև բարձրացավ ու նրանք չկարողացան սասունցիների հետևից գնալ: Սասունցիները փրկվեցին ու էդ սարի անունը դրին Մասիս: Մեծ սարը Առյուծ Մհերի զարկի ուժն էր ցույց տալիս ու էդ սարի անունը մնաց Մեծ Մասիս, իսկ փոքր սարը՝ Փոքր Մհերի ուժի չափն էր ցույց տալիս ու անունը մնաց Փոքր Մասիս: Սասունցիք եկան Մասիսից էս կողմ ու էդտեղ տեղավորվեցին, տներ շինեցին, հող մշակեցին, շատացան և մինչ օրս էլ էդ հողերում են ապրում ու էդ սարն էլ իրենց ուժ է տալիս: Սասունցիք գիտեն քանի Մասիսը կա իրենք էլ կլինեն ու էդ սարի զորությունն էլ միշտ իրենց պահապան կլինի, գիտեն նաև, որ ամեն անգամ Յարխուշտա պարելիս, երբ ծափ են զարկում սասնա ծուռ դյութազունները՝ Սանասարն ու Բաղդասարը, Մեծ Մհերը, Դավիթը, Փոքր Մհերը և մյուսներն իրենց են նայում երկնքից ու ուրախանում, որովհետև հաստատ գիտեն, քանի դեռ էդ պարը պարողներ կան, ուրեմն նոր դյութազուններ հաստստ կծնվեն ու մեր ժողովրդին կփրկեն բոլոր թշնամիներից:

Անվանումների առաջացումը

  1. Ի՞նչ գիտեք ձեր բնակավայրի մասին. որտե՞ղ է գտնվում, նախկինում ինչպե՞ս է կոչվել:

Ես բնակվում եմ Նոր Նորքի առաջին զանգվածում, Ֆրիտյոֆ Նանսենի անվան փողոցում: Նոր Նորք համայնքը կազմավորվել է 1966 թվականին։ Այս համայնքում է գտնվում Երևանի ամենաբարձրադիր վայրը, որը Նոր-Նորք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից բլուրն է: Մեր շենքը գտնվում է Ֆ. Նանսենի անվան այգու հարևանությամբ: Նանսենը նորվեգացի գիտնական է և մարդասեր հասարակական գործիչ, որը շատ հայ գաղթականների կյանք է փրկել Եղեռնի տարիներին և դրանից հետո: Նանսենն օգնությամբ բազմահազար հայ փախստականներ ստացել են «Նանսենյան անձնագրեր»: Նանսենի բազմաթիվ հոդվածներ, զեկուցագրեր, ելույթներ նվիրված են հայ ժողովրդի պատմությանն ու Հայաստանին: Մարդասիրական գործունեության համար 1922թ. Նանսենին շնորհվել է Նոբելյան մրցանակ: Նանսենի մասին նկարահանվել է «Աշխարհի խիղճը» ֆիլմը:   Նոր Նորքում է գտնվում նաև Ջրաշխարհը:

Ֆրիտյոֆ Նանսեն

Որտե՞ղ են ծնվել քո ծնողները, պապիկներն ու տատիկները։

Իմ մայրական տատիկն ու պապիկը ծնվել են Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում: Տատիկս պատմում է, որ երբ ֆիդայինները 1918թ.-ին մտել են գյուղ, գյուղացիները ուրախ բացականչել են <<ջա՜ն ֆիդայինները եկան, ջա՜ն ֆիդայինները…>> ու գյուղի անունը մնացել է Ջանֆիդա:

Հուշարձան Ջանֆիդայում

Իսկ հայրական տատիկս ու պապիկս Հայաստան են գաղթել Պարսկաստանից 1946 թվականին: Նրանք տեղավորվել են Էջմիածնին կից Արտիմեդ գյուղում: Հայրիկս ասում է, որ բնակավայրի Արտիմեդ անվանումը հավանաբար ծագել է այնտեղ գտնվող Արտեմիդ՝ Անահիտ  աստվածուհուն նվիրված հեթանոսական տաճարի պատճառով, որը պեղել են 1950-ական թվականներին: Այդ պեղումների ժամանակ գյուղի հիմքերից հայտնաբերվել են հեթանոսական տաճարների բեկորները։

Ծագումով որտեղի՞ց ես քեզ համարում, ինչո՞ւ։

Իմ մայրը ծնվել է Երևանում, ես ու եղբայր ևս և ես ինձ Երևանում համարում եմ Երևանիցի:

Ո՞ր  բնակավայրի անվան ծագման մասին կարող ես պատմել:

Էջմիածին քաղաքը մեր գյուղի հարևանությամբ է գտնվում: Քաղաքը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնն է, այստեղ է գտնվում  Մայր Տաճարը, որը կառուցվել է Գրիգոր Լուսավորչի տեսիլքի համաձայն, Քրիստոսի իջման վայրում, Տրդատ 3-րդ թագավորի կողմից 301-303 թվականներին։ Այն բոլոր հայերի սրբազան ուխտատեղին է:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы