Փոքր Մհեր /հնարավոր շարունակություն/

Անցնում են երկար տարիներ ու մի օր Սասունի վրա հարձակվում են թուրքերը և սկսում կոտորել սասունցիներին: Սասունցիներն աղոթում են աստծուն և փրկություն խնդրում նրանից: Աստված լսում է սասունցիների աղոթքը ու Մհերին դուրս է թողնում Ագռավաքարից, բայց հոր՝ Սասունցի Դավթի անեծքի պատճառով Մհերի ուժը թուլացած է լինում: Մհերի դուրս գալուն պես հայտնվում են Քուռկիկ Ջալալին և Թուր Կեծակին, Մհերը միանգամից սկսում է կռվել թուրքերի դեմ, բայց նրա ուժը չի բավականացնում, որ հաղթի թշնամուն ու նա որոշում է սասունցիներին տեղափոխել նոր երկիր: Մհերն առաջնորդում է ժողովրդին դեպի նոր երկիր՝ ճանապարհին սպանելով բազում թշնամիների: Որոշ ճանապարհ անցնելուց հետո Մհերը ժողովրդի հետ գալիս է դեմ առնում մի վիթխարի սարի, որի մեծության ու բարձրության պատճառով հնարավոր չէր շարունակել ճանապարհը, իսկ հետևից արնախում թուրքերը մեծ զորքով գալիս էին: Մհերը հասկանում է, որ հայտնվել են անելանելի դրության մեջ, նայում է երկնքին և գոռում էնքան ուժեղ, ոնց որ Ձենով ՕՀանը <<Իմ հե՜ր, իմ հորոխպե՜րք, իմ նախն՜իք, եթե հիմի ձեր ուժը չղրգեք ինձի, ինձի չօգնեք, ուրեմն սասունցիք էս աշխարքից կվերանան ու իզուր կեղնին ձեր քաջությունները, էլ ձեր մասին ոչ ոք չի երգի, էլ ձեր Յարխուշտեն պարողներ չեն էղնի, էլ ձեր մասին պատմողներ չեն էղնի ու ամեն բան կվերջանա>>: Մհերի ձենը հենց հասնում է երկինք, երկինքը սկսում է դղրդալ, կայծակ է զարկում ու մեկ էլ արևի լույսի նման մի լույս է հայտնվում ու լսվում է Առյուծ Մհերի զիլ ձենը <<Մհե՜ր, իմ թոռ, քու հոր անեծքի պատճառով մենակ ես կրնամ իմ ուժը տամ քեզ ու մենակ երկու զարկ կրնաս ընես, մինը քո մասը պիտի էղնի, մինն էլ իմ մասը ու էդոր հետք ուժդ կկորցնցուս և դուն էլ կմեռնիս, բայց սասունցիք կերթան սարի էն կողմ ու էնտեղ կապրին ու էս սարն էլ իրենց պահապան բդի եղնի>> : Էդ պահին Մհերը զգաց, թե իր բազուկները ոնց են ուժով լցվում, իր Թուր Կեծակին հանեց ու բարձր ձենով գոռաց <<Էս մաս իմ պապ Մհերի՜ն>> ու զարկեց սարին, սարը ճեղքվեց, բայց ոչ մինչև վերջ, երկրորդ անգամ Մհերը գոռաց << Էս մաս իս>> այսինքն՝ էս մասն էլ ինձ ու թրով զարկեց սարի արդեն ճեղքված մասին, սարը մինչև գետին դղրդոցով բացվեց Մհերի հուժկու ձենն արձագանքեց ու տարածվեց: Մհերն ուժասպառ ընկավ գետնին, աչքի տակով նայեց, տեսավ, որ սարը բաժանվել է երկու մասի, մի մասը փոքր, մյուս մասը մեծ: Մհերը հասկացավ, որ փոքր մասն իր բաժինն է, իսկ մեծ մասն իր պապ Առյուծ Մհերինը ու հենց էդ պահին հողը բացվեց ու Մհերին կուլ տվեց, բայց օդում դեռ երկար մնաց նրա զիլ ձայնի արձագանքը << էս մաս ի՜ս, մաս ի՜ս, մաս ի՜ս>> : Սասունցիք Մհերի բացած սարի ճեղքով անցան, բայց երբ թուրքերն ուզեցին հետևներից անցնել սարի ճեղքը վերև բարձրացավ ու նրանք չկարողացան սասունցիների հետևից գնալ: Սասունցիները փրկվեցին ու էդ սարի անունը դրին Մասիս: Մեծ սարը Առյուծ Մհերի զարկի ուժն էր ցույց տալիս ու էդ սարի անունը մնաց Մեծ Մասիս, իսկ փոքր սարը՝ Փոքր Մհերի ուժի չափն էր ցույց տալիս ու անունը մնաց Փոքր Մասիս: Սասունցիք եկան Մասիսից էս կողմ ու էդտեղ տեղավորվեցին, տներ շինեցին, հող մշակեցին, շատացան և մինչ օրս էլ էդ հողերում են ապրում ու էդ սարն էլ իրենց ուժ է տալիս: Սասունցիք գիտեն քանի Մասիսը կա իրենք էլ կլինեն ու էդ սարի զորությունն էլ միշտ իրենց պահապան կլինի, գիտեն նաև, որ ամեն անգամ Յարխուշտա պարելիս, երբ ծափ են զարկում սասնա ծուռ դյութազունները՝ Սանասարն ու Բաղդասարը, Մեծ Մհերը, Դավիթը, Փոքր Մհերը և մյուսներն իրենց են նայում երկնքից ու ուրախանում, որովհետև հաստատ գիտեն, քանի դեռ էդ պարը պարողներ կան, ուրեմն նոր դյութազուններ հաստստ կծնվեն ու մեր ժողովրդին կփրկեն բոլոր թշնամիներից:

2 Replies to “Փոքր Մհեր /հնարավոր շարունակություն/”

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы