Սասնա ծռեռ /Փոքր Մհեր/

Սասունա ճամփին մեկ վանք կար.
Էդ վանքի անունն էլ Մատղավանք էր։
Դավթի թշնամի թագավորներ
Իմացան, որ Մհեր պիտի գա,
Էդ ճամփով էրթա Սասուն,
Էլան, էկան վանահորն ասին.
— Ինչ ժամանակ Մհեր գա, անցնի էստեղեն,
Մարդ ղրկես, մեզի իմաց տա։—
Էնոնց միտք էն էր՝ ճամփան կտրեն,
Մհերին ըսպանեն։—
Որ էկան, մոտեցան վանքին՝ իրիկվա կողմն էր,
Մեկ էլ Քեռի Թորոս կայնավ,—
Էն առաջ կէրթար, Հովան ու Մհեր ետևեն,—
Մհեր որ տեսավ Քեռու կայնել, ասաց.
— Քեռի՛, ինչի՞ կայնար։
Ասաց.— Ջոջ գերաններ թալե, ճամփեն փակեր են,
Որ դուշման գա մեզի բռնի։—
Էդ թալաք վանահոր սարքածն էր։
Էրեր էր, որ Մհեր գերաններ թալելուց բեզրի,
Իջնի վանք հանգստանա,
Դուշմաններ գան, վրա տան։
Մհեր հարցուց. — Ի՞նչ հնարք կա՝ ճամփեն բանանք։

Ասաց.– Հնարքն էն է, որ Դավիթ էստեղ ըլներ
Ես իմ նիզակով կը վերուցի էդ գերաններ,
Էն էլ կ’առներ, կը թալեր դեն։
Մհեր ասաց.— Քեռի՛, դու վերու, ես թալեմ։
Թորոսն էլավ նիզակ էտու՝
Մեկ ջոջ գերան վերուց,
Էտու Մհերին, ասաց.
— Ա՛ռ, էսա էն կողմ թալ։
Մհերն էլ, փաթթվավ գերան,
Տարավ ձորի բերան
Ու ոտքով քշեց անդունդք։
Էդապես մեկ-մեկ գերաններ վերուցին,
Չուր իրիկուն ճամփեն բացին.
Գնացի՜ն առաջ, հասան վանք։
Վանահեր էնոնց մեկ ջոջ սենեկ էտու.
Հաց էդիր որ ուտեն,
Ինքն էլ գողտուկ էլավ,
Խաբար ղրկեց դուշմաններին։
Մհեր, Ձենով Հովան, Քեռի Թորոս
Իրիկնահաց որ կերան, քնան։
Քեռի Թորոս լուսուն շուտ մի զարթնավ,
Իրիշկեց, տեսավ՝ յոթ թագավորի զորք
Էկե, փաթթեր է վանքի բոլոր։
Թորոս որ էդ զորք տեսավ,
Ձեն էտու Մհերին, բոռաց.
— Մհե՛ր, վեր էլի, մեկ դուրս իրիշկի՝
Յոթ թագավորի զորք էկե,
Փաթթեր է վանքի բոլոր։
Մհեր զարթնավ, աչքեր տրորեց,
Ձենով Հովանն էլ էն կողմեն էլավ,
Էկան առջև պատուհան, իրիշկեցին.
Տեսան՝ անտառի ծառներին թիվ կա,
Էն յոթ թագավորի զորքին թիվ չկա։
Վանահերն էլ էնոնց մեջ։—
Մհեր ասաց.— Ես գնացի,
Դուք էլ իմ ետևեն էկեք։
Գնաց, հեծավ իր ձին, քշեց…
Քեռին ու հրողբերն էլ էլան՝
Իրենց ձիանք թամքեցին, քշեցին։
Մհերն ընկավ զորքի մեջ,

Աջո՛ւ էզար, ձախո՛ւ էզար,
Էնպես ջարդեց, քշեց,
Ինչպես քամին մժիկի էրամ։

Քեռին ու Հովան էդ որ տեսան՝
Իրենց եռանդն էլ էկավ.
Մեկ-մեկ բարդի քոքհան արին,
Առան իրենց ձեռ, ընկան մեջ զորքին։
Մհեր որ տեսավ, հարցուց.
— Էդ ի՞նչ կանեք, ծառո՞վ կը կռվիք։
Ասին.— Բան չենք անի, տղա՛,
Տեսանք, որ դու կալի մեջ հաշան կ’անես,
Օրանը ցրիվ կը տաս,
Մենք էլ ափները վրա կը բերենք։

Զորքի քոք որ առան, պրծան,
Վանահոր հետ էկան վանք։
Մհեր մեկ ձեռքով վերուց վանքի գերան,
Մեկէլով բռնեց վանահոր մազեր,
Գլուխ դրեց գերանի տակ,
Գերան թողեց վեր գլխուն, ասաց.
— Էս վանքի անուն ըստուց ետ՝
Մատղավանք չը պիտի ըլնի,
Մատնավանք պիտի ըլնի,
Քանի որ վանահեր մատնություն արեց։
Ու էլան իրեքով էկան դեհ Սասուն։

Առաջադրանքներ

1Համացանցից տեղեկություններ գտեք «Սասնա ծռեր» էպոսի մասին։ Քանի՞ ճյուղ ունի։ (Վիկիպեդիայից չպատճենել)։

 Սասնա ծռերը  բաղկացած է 4 մասից  կամ ճյուղից: Առաջին մասը կոչվում է <<Սանասար և Բաղդասար>>,  երկրորդ մասը՝ <<Մեծ Մհեր>>,երրորդ մասը՝ <<Սասունցի Դավիթ>>,  իսկ  չորրորդը՝ <<Փոքր Մհեր>>:  Ճյուղերից  յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդի անունով:

2Համառոտ պատմիր՝ ինչի մասին է այս հատվածը, դիր բլոգումդ այն հատվածի հետ, որը հավանել ես (կարող են ընթերցել նաև ընտանիքիդ անդամները)։    

Հայ ճարտարապետությունը /առցանց դպրոց, ապրիլի 13-19-ը/

Հայ Ճարտարապետությունը

download

Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճարտարապետությունը։ Հայաստանը հաճախ են անվանում բացօթյա թանգարան, որտեղ ամենուրեք կարելի է տեսնել տարբեր Читать «Հայ ճարտարապետությունը /առցանց դպրոց, ապրիլի 13-19-ը/» далее

Հայ ժողովրդական մշակոիյթ / ապրիլի 6-10-ը/

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար դա ասելով մենք հասկանում ենք ճարտարապետական հուշարձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր մատյանները։ Ազգային մշակույթի մաս
կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կարող է լինել մի կավե սափոր, երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ,
որի վրա հետաքրքրական նախշեր կան։Այդ բոլորը ստեղծել են իրենց գործի
վարպետ-արհեստավորները` դարբինը, բրուտը, գորգագործը և ուրիշներ։ Ի Читать «Հայ ժողովրդական մշակոիյթ / ապրիլի 6-10-ը/» далее

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ / մարտի 30-ից ապրիլի 3/

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

download

Նախագծի անվանում՝ Կիլիկյայի հայոց պետությունը

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 30-ից, ապրիլի Читать «ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ / մարտի 30-ից ապրիլի 3/» далее

«Ուսումնական գարուն» նախագիծ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 23-ից, 28-ը

Նպատակը՝ Գարնանային հանգստյան օրերը ուսումնական, հետքրքիր դարձնել՝ զարգացնելով բանավոր խոսքը, երևակայությունը, մեդիահմտությունները, բնության զարթոնքի գնահատում, ուսումնասիրում:

Նախագծի անվանում.

Վիրտուալ այցելություն թանգարաններ

Ընթացքը՝

Առցանց-հեռավար հարկադիր ուսուցման այս շրջանում սովորողները հնարավորություն կունենան տանից այցելել իրենց արդեն ծանոթ թանգարանները, վիրտուալ շրջայց կատարել թանգարանում:

Առցանց ուսուցման շաբաթ, մարտի 16-20

Առցանց ուսուցման շաբաթվա շրջանակներում սովորողների հետ  վիրտուալ կայցելենք Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարան, այնուհետև սովորողներն իրենց բլոգներում կպատմեն թանգարանի մասին:

4-5-րդ դասարան

  • Վիրտուալ այց Մադամ Տյուսոյի մոմե տիկնիկների թանգարան` 12, 3
  • Ինչպես են ստեղծվում տիկնիկները` 1, 2, 3

Առաջադրանքներ

  1. Ո՞վ է հիմնել թանգարանը:
  2. Որտե՞ղ է առաջին անգամ բացվել թանգարանը:
  3. Ո՞ր մայրցամաքներում կա թանգարանի մասնաճյուղերից:
  4. Աշխարհի ո՞ր քաղաքներում կա թանգարանի մասնաճյուղերից:
  5. Ինչի՞ց են պատրաստվում տիկնիկները:
  6. Ո՞ր հայտնի մարդկանց քանդակները կան թանգարանում:
  7. Ամենաշատը ո՞ւմ քանդակը հավանեցիք:
  8. Ո՞ւմ քանդակը կցանկանայիք տեսնել թանգարանում:

Պատասխաններն ուղարկել sh.poghosian@mskh.am էլ. հասցեին:

Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանների հայրենագիտության նախագիծ

Նախագծի ամփոփում, սովորողների աշխատանքներ

Սովորողների հետ իրականացրել ենք առցանց դաս տեսազանգի միջոցով՝ Teams հավելվածով:

Հայրենագիտությույ /առցանց ուսուցում, մարտի 2-ից մարտի 6/

Առաջադրանքներ 4-րդ դասարանի սովորողների համար

  1. Ի՞նչ արքայատոհմեր  գիտեք:
  2. Ո՞ր թագավորներն են ունեցել <<Արքայից արքա>> տիտղոսը:
  3. Ո՞ր արքայատոհմի օրոք որ քաղաքները կառուցվեցին:
  4. Վանի թագավորության օրոք ո՞ր քաղաքներն են դարձել մայրաքաղաք:
  5. Արտաշեսյանների թագավորության օրոք ո՞ր քաղաքներն են դարձել մայրաքաղաք:
  6. Արշակունիների թագավորության օրոք ո՞ր քաղաքներն են դարձել մայրաքաղաք:
  7. Երվանդունիների թագավորության օրոք ո՞ր քաղաքներն են դարձել մայրաքաղաք:
  8. Բագրատունիների թագավորության օրոք ո՞ր քաղաքներն են դարձել մայրաքաղաք:
  9. Ո՚՞ր թվականին է Էրեբունի-Երևանը հռչակվել մայրաքաղաք, ո՞ր թագավորի օրոք՚:
  10. Ե՞րբ է քրիստոնեությունը ընդունվել Հայսատանում որպես պետական կրոն, ո՞ր թագավորի  օրոք:
  11. Ե՞րբ է ստեղծվել հայկական գրերը, ո՞ր թագավորի օրոք:

Դիտման նյութեր

Բագրատունիների թագավորություն, Անի մայրաքաղաք

Գագկաշեն

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы