Հայ ժողովրդական մշակոիյթ / ապրիլի 6-10-ը/

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար դա ասելով մենք հասկանում ենք ճարտարապետական հուշարձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր մատյանները։ Ազգային մշակույթի մաս
կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կարող է լինել մի կավե սափոր, երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ,
որի վրա հետաքրքրական նախշեր կան։Այդ բոլորը ստեղծել են իրենց գործի
վարպետ-արհեստավորները` դարբինը, բրուտը, գորգագործը և ուրիշներ։ Ի տարբերություն հայտնի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների` ժողովրդական վարպետների անունները քիչ են հայտնի, բայց դա չի նշանակում, թե նրանց ստեղծածը պակաս արժեքավոր է։ Պատահական չէ, որ իր գործը լավ իմացողին անվանում են վարպետ, ինչպես ժողովուրդն է կոչել իր մեծանուն զավակներին` Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, ուրիշ մեծերի։ Ժողովրդական վարպետները նույնպես ստեղծագործողներ են և իրենց աշխատանքով պահպանում ու զարգացնում են այն, ինչը մեկ ընդհանուր
անունով կոչում են ժողովրդական մշակույթ։

Գորգագործություն
Գորգագործությունն ու կարպետագործությունը արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ Կարպետն ու գորգը տաք են
պահել և զարդարել բնակարանը: Միջին դարերում հայ առևտրականները տարբեր երկրներ են արտահանել կարպետ, գորգ: Հայկական գորգերը հայտնի են վիշապագորգ անվանբ, գորգերի վրա պատկերված են եղել վիշապ, առյուծ, այլ հզոր կենդանիներ:
Հայկական գորգերը հայտնի էին իրենց գույներով:Այդ գույները ստացվել են տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, բույսերի արմատներից ու ծաղիկներից և այլ բնական նյութերից։ Ամենաարժեքավոր գունանյութը որդան
կարմիր կոչվող ներկն էր։
Մեզ լավ ծանոթ է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը։
Դարբնի և բրուտի (խեցեգործի), որմնադրի և փայտագործի (հյուսնի) արհեստները հնուց ի վեր հայտնի են։ Դարբինը արոր ու գութան է պատրաստել շինականի համար, նաև զենք է կռել ու կոփել զինվորի համար, որպեսզի նա կարողանա պաշտպանել հայրենի հողը։ Իսկ բրուտը կավե ամաններ է պատրաստել, որոնց մեջ մարդիկ կերակուր են եփել, հողագործն իր ցորենն է մշակել, գինեգործն իր պատրաստած գինին է պահել, որ տոնական օրերին և այլ առիթներով դրվում էր սեղանին։

Գինեգործություն

Գինեգործությունը հնուց ի վեր տարածված է եղել Հայաստանում:Գինի ստանում են խաղողից, նաև՝ պտուղներից ու հատապտուղներից: Գինեգործության հիման վրա հետագայում առաջ է եկել օղու և կոնյակի արտադրությունը:Որոշ դեպքերում գինի խմելը ոչ սովորական, խորհրդանշական իմաստ է ունենում: Օրինակ՝ պատարագի արարողության ժամանակ ներկաները քահանայի ձեռքից գինու մեջ թաթախված հաց են
ընդունում: Կամ՝ եկեղեցում պսակադրության ուխտ կատարելիս նորապսակները միևնույն բաժակից գինիեն խմում:

Ոսկերչություն, արծաթագործություն, տարազ

Սովորաբար մարդիկ հարսանիք գնալիս կամ որևէ այլ արարողության մասնակցելիս զարդարվում են, իրենց տոնական հագուստի հետ կրում այդ հագուստին հարմար զարդեր։ Հագուստը և զարդերը (մատանի, ապարանջան, վզնոց և այլն) տարազի մաս
են։ Զարդերը կարող են տարբեր նյութերից պատրաստված լինել, բայց ընդունված է դրանք ավելի հաճախ ոսկուց և արծաթից պատրաստել։ Ոսկերչությունն ու արծաթագործությունը
Անցյալի հայ ոսկերչության լավագույն նմուշները մենք կարող ենք տեսնել Հայաստանի թանգարաններում։
Ոչ միայն ոսկերչական իրերը, այլև խեցեղենը, գործվածքեղենը,
գորգերը և մարդու առօրյա կյանքում օգտագործվող, նրա կենցաղը հարմար և գեղեցիկ դարձնող իրերը նաև արվեստի բարձրարժեք նմուշներ կարող են լինել։ Այդ պատճառով ժողովրդական մշակույթի այդ մասը կիրառական արվեստ է կոչվում։
Այսօր էլ թանգարաններում, տարբեր ցուցասրահներում, բնակարաններում, նաև պուրակներում ու զբոսայգիներում կարելի է տեսնել կավից, մետաղից, փայտից պատրաստված այդպիսի իրեր։

Աշխարհի ամենահին կոշիկը
2008 թվականի սեպտեմբերին Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփա գետի ձախ ափին
գտնվող քարայրում հնագետները կոշիկ են հայտնաբերել`զարմանալիորեն լավ պահպանված վիճակում: Հայտնաբերված կոշիկը 1000 տարով ավելի հին է, քան եգիպտական բուրգերը, և շուրջ 400 տարով ավելի հին, քան Քարահունջը: Այսպիսով, 5500
տարվա պատմություն ունեցող կոշիկը աշխարհի ամենահին
կաշվե ոտնամանն է:
Կոշիկի փոքր չափսից ենթադրվում է, որ կանացի է, թեև, գիտնականների հավաստմամբ, այդ դարաշրջանում փոքր չափսի ոտնաման կարող էր կրել նաև արական սեռի ներկայացուցիչը:
Ոտնամանի լավ պահպանմանը նպաստել են սառը եւ չոր եղանակային պայմանները:
Բացի դրանից` քարանձավի հատակը պատված է եղել ոչխարի կաշվով ու գոմաղբի հաստ
շերտով, ինչը նույնպես պաշտպանիչ դեր է կատարել:

Ընտանեկան նախագիծ

Նախագծի անվանում՝ ժողովրդական արվեստի նմուշներ մեր տանը

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝  ապրիլի 6-12-ը

Ընթացքը՝ սովորողներն իրենց տներում, եթե ունեն հին իրեր՝ գորգ, կարպետ, զարդեր, տարազային հագուս, կենցաղային իրեր, կոպեկներ, հին պահպանված գինի, կոնյակ և այլն, ներկայացնում են դրանք, պատմում այդ իրերի պատմության մասին:

Աշխատանքներները ներկայացվում են  տեսանյութերի, ֆոտոշարքերի միջոցով:

Աշխատանքներն ուղարկել sh.poghosian@mskh.am էլ. փոստին:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы