Գործնական քերականություն

Բացահայտիչը ցույց է տալիս լրացյալի ով կամ ինչ լինելը։ Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է բացահայտյալ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։

  • Աննան` իմ դասընկերուհին (բուն), հայտնի էր իր բացառիկ տաղանդով:
  • Աննան` որպես դուստր (մասնական), շատ հոգատար է:
  • Դպրոցում` երաժշտության սրահում (մասնավորող պարագայական), Աննան հիանալի ելույթ ունեցավ:

Բացահայտիչը բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մնացած մասից` ստորակետով:

Բացահայտչից հետո չի դրվում ստորակետ մի քանի դեպքում:

  • Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով:
    • Տիգրան Մեծի` հայոց արքայի զորքը երկար տարիներ անպարտ էր:
  • Եթե բացահայտչին հաջորդում է կապ:
    • Ճամփորդի` ալեհեր կնոջ առաջ բացել էին տան դռները:
  • Եթե բացահայտչից հետո դրվում է եմ, ես, է … օժանդակ բայը կամ հանգույցը:
    • Լուիզան` նրա աղջիկն էր ամեն ինչ կազմակերպում:
  • Եթե բացահայտչից հետո ընկնում է էլ շաղկապը:
    • Անին` դասընկերուհիս էլ որոշեց գալ մեզ հետ Արատես:

1.Ընդգծված որոշիչներն ըստ օրինակի դարձրո՛ւ բացահայտիչ: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ` Սիրո աստվածուհի Աստղիկը լողանում էր Արածանիի ջրերում:  Աստղիկը` սիրո աստվածուհին՝ լողանում էր, Արածանիի ջրերում:
Սևանից՝ հայաստանի ամենամեծ լճից, սկիզբ է առնում միայն Հրազդանը:
Տղան մոտեցավ՝  արքայադստերը, չարաճճի գեղեցկուհու :
Զորքր պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն ու սպասում նոր հրամանի:
Կինը հարևաններին բողոքում է Նազարից՝ իր ոչ ու փուչ  մարդուց : սաքոն՝ նազարի հետ կռվող, էլ էր այդ հարսանիքում:
 Արյունոտվում էր զորավարի սիրտը  Իտալիայի՝ իր հայրենիք թշվառ վիճակից:
Ծերունին՝ իր թոռնիկ Կարոյով հաճախ էր հպարտանում:

2.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` իմ ընկերը , երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` Արամից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` շնուկի երևալուն:
Մայրը որդուց` միքայելից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` դավիթին:
Հրազդանը` փողոցը, Երևանով է անցնում:

3․Ինքդ բացահայտիչ ունեցող 4-5 նախադասություն կազմի՛ր։

Ալեքսը՝ իմ ընկերը, գնաց տուն։

Երևանը՝ հայաստանի մայրաքաղաքը, աշխարհի հարյուր ամենաանվտանգ քաղաքների մեջ է մտնում

Նիկոլա տեսլան՝ հայտնի ֆիզիկոսը, Ամբողջ ազատ ժամանակն անցկացնում էր աղավնիների հետ

4.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն  որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

Էլիասը`իբրև իմ ընկերուհին, ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը` իբրև ծովի մոտի, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը`իբրև սիրուն, չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր որպես`միակ գեղեցկուհի:
Պահակը`իբրև իմ մոտիկը, որոշեց ինձ մենակ չթողնել:
Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին`որպես դիտորդ:
Հարցերին պատասխանող պարոնը` իբրև խելացի, անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

5. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ……………… , այնուամենայնիվ………..:
Թեպետ………………, սակայն………………….:
Չնայած որ………….., բայց………………………:
Թեև…………………., բայց և այնպես……………:

6. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե………………….., ապա……………:
Քանի որ…………….., հետևաբար…….:
Որովհետև………….., ուստի…………..:
Քանզի………………., ուրեմն………….:

7. Կետադրի՛ր

Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы